Առավոտյան 6-ին արթնանալու համար 6 պատճառ

Գործարար Էգոսա Էյխին Նոր տարվա գիշերը ինքն իրեն խոսք տվեց. տարին այլևս սկսվելու է առավոտյան ժամը վեցից ոչ ուշ: Եվ ահա, նա ամփոփում է այն բոլոր դրական փոփոխությունները, որն իր հետ բերել է օրվա նոր ռեժիմը: Էգոսայի այս խորհուրդները իրապես տրամադրում են զարթուցիչը լարել առնվազն առավոտյան ժամը վեցի համար հենց հաջորդ օրվանից։

ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՒՆԵՆԱՔ ՁԵԶ ՀԻՇԵՑՆԵԼ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։ Շատերը իրենց ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չեն կողմնորոշվում, որն է իրենց կյանքի հիմնական նպատակը, և եթե նույնիսկ մտածում են այդ մասին, ուրեմն՝ շատ հազվադեպ և թռուցիկ: Եթե առավոտյան արթնանալուց հետո մտածեք ձեր կյանքի նպատակի վերաբերյալ,

այն ամուր կտպվի ձեր գիտակցության մեջ մինչ ուշ երեկո, ու ձեր օրը այս պարագայում հաստատ իզուր չի անցնի: Իսկ եթե նպատակի հարցում արդեն կողմնորոշվել եք, ուրեմն առավոտը հրաշալի ժամանակ է ի մի բերելու արդեն արվածն ու ծրագրելու մյուս քայլերը:
ԴՈՒՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՔ ԿԱԶՄԵԼ ՁԵՐ ՕՐՎԱ ԳՐԱՖԻԿԸ. Եթե արթնանաք ժամը 9-ին

հինգ պակաս ու մի ձև հասցնեք աշխատանքի, ոչ մի գրաֆիկ կազմելու ժամանակ էլ չեք ունենա: Երբ ուշ եք քնից հելնում, օրն արդեն վաղուց սկսված է լինում բոլորի համար, ու հաճախ ձեր փոխարեն էլ օրը որոշում է ձեր անելիքները: Իսկ շուտ արթնանալով՝ դուք շանս ունեք ղեկը ձեր ձեռքը վերցնելու: Լավ և հագեցած օրվա գրաֆիկ կազմելու պարագայում դուք կդառնաք առավել արդյունավետ և ճիշտ կօգտագործեք օրվա ցանկացած ժամը:

ԴՈՒՔ ԿՈՒՆԵՆԱՔ ՄԱՐԶՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. Եթե որոշակի քանակությունով պատահական մարդկանց հարցնենք, թե ինչու նրանք սպորտով չեն զբաղվում, ուրեմն մեծ մասը կպատասխանի, որ դրա համար ժամանակ չունի: Եվ Իրոք, աշխատանքից հետո, այնքան հոգնած ենք լինում, որ ցանկանում ենք միայն քնել և հանգստանալ: Իհարկե մարզասրահի ժամանակ ու ցանկություն չի մնում: Առավոտյան վեցին

արթնանալու դեպքում կես ժամ և անգամ մեկ ժամ կարելի է հատկացնել աշխատանքից առաջ մարզաս րահ այցելելուն: Առավոտյան մարզանքը կլավացնի ձեր ինքնազգացողությունը ու լավ տրամադրություն և էներգիա կհաղորդի:
ԴՈՒՔ ԿՀԱՍՑՆԵՔ ՆԱԽԱՃԱՇԵԼ. Ամեն օրվա սննդի կարևորագույն բաղադրիչը նախաճաշն է: Ձեր մարսողական համակարգի ճիշտ գործունեությունը և լավ ինքնազգացողությունը

կախ ված են նրանից, թե ինչպես եք դուք նախաճաշում: Առավոտյան շուտ արթնանալը նաև այս խնդիրը կլուծի, չէ՞ որ արդեն չեք կարող պատճառաբանություններ բերել, որ ժամանակ չունեիք և շտապում էիք գործի:
ՀԱՋՈՂԱԿ ԱՆՁԱՆՑ ՄԵԾ ՄԱՍԸ ԱՊՐՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՅՍ ԿԵՆՍԱԿԵՐՊՈՎ. Թվիթերի հիմնադիր Ջեք Դորսին յուրաքանչյուր օր արթնանում է ժամը 5:30, զբաղվում մեդիտացիայով կամ առավոտյան վազքի դուրս գալիս: Թիմ Կուկը՝ Էյփլի

գործադիր տնօրենը, առավոտյան իր աշխատանքային նամակները սկսում է ուղարկել դեռ ժամը 4:30-ից: Վիրջին Գրուպի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը արթնանում է Ժամը 5:45-ին, որ հասցնի մարզվել և նախաճաշել գործերին անցնելուց առաջ: Հիմա սկսենք ժամը 6:00-ից:
ԴՈՒՔ ՄԻՇՏ 1 ՔԱՅԼ ԱՌԱՋ ԿԼԻՆԵՔ ՄՅՈՒՍՆԵՐԻՑ. Ձեր օրը առավոտ վաղ սկսելով՝ դուք ավելի ինքնավստահ և ստեղծագործ կլինեք: Եթե արթնանաք մինչև արևածագը, ուժերի մեծ ներհոսք կզգաք: Միայն պատկերացրեք,

դուք կարող եք արդեն զբաղվել՝ ձեր երազանքները իրականություն սարքելով, քանի դեռ ձեր մրցակիցները քնած են: Ամենակարևոր և շտա պ գործերով զբաղվեք մինչև ժամը ութը: Եթե դա ձեզ հաջողվի, ուրեմն ամբողջ օրը դրական էներգիայով լի կանցնի: Այդ դեպքում դուք արդեն վստահ կլինեք, որ կարող եք գլուխ հանել ձեր առաջ դրված ցանկացած առաջադրանքից: Օրվա անելիքներից նույնիսկ ամենափոքրը

իրագործելով՝ դուք կնվազեցնեք անհանգստության և սթրեսի աստիճանը, վստահ կլինեք, որ առաջ եք շարժվում: Չէ՞ որ օվկիանոսները և հսկայական անապատներն էլ կազմված են ջրի մանր կաթիլներից ու ավազահատիկներից: Եվ ի վերջո, արթնանալով երկուս ու կես ժամ շուտ՝ դուք ձեռք կբերեք 17.5 ժամ լրացուցիչ ժամանակ շաբաթվա համար, 70 ժամ՝ ամսվա ու 840 ժամ՝ տարվա համար… Դե ինչ, ընտրությունը ձերն է…