Ահա, թե ինչպես սովորել կենտրոնանալ

Իրվայն քաղшքի Կալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Գլորիա Մարկի ուսումնասիրություները ցույց են տվել, որ մարդը ծախսում է քսանհինգ, իսկ ավելի ճիշտ՝ քսաներեք րոպե և տասնհինգ վայրկյան, որ կարողանա կենտրոնшնալ այն գործի վրա, որով

զբաղված էր մինչ ընդմիջվելը: Այսինքն, երկու րոպե ֆեյսբուք սոցիալական ցանցը աչքի անցկացնելու հետևանքով դուք կկորցնեք առնվազն երկու րոպե + քսաներեք րոպե և տասնհինգ վայրկան… ԱՀԱ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ

Ձեզ Հարկավոր են չընդհատվող ժամանակային չափաբաժիններ ձեր առաջադրանքների վրա կենտրոնանալու նպատակով: Աշխատեք միայն մեկ առաջադրանքի վրա: Նույնիսկ փայլուն մասնագետներին անհրաժեշտ է կենտրոնանալ, որ արդյունքն էլ փայլուն ստացվի. Կարծում եք, որ

կարելի է աշխատանքից շեղվելը պլանավորե՞լ: Դա Ուղղակի ծուղակ է: Եթե որոշեք, որ միայն ժամը երեքին կստուգեք ձեր էլեկտրոնային փոստը, դուք շարունակ կմտածեք այդ մասին, ու շատ հավանական է, որ ստուգեք ավելի շուտ, նույնիսկ օրվա մեջ մի քանի անգամ: Ինթել ընկերությունում, օրինակ, շաբաթական 4 ժամ հատկացվում է

կենտրոնացմանը: Այդ ժամանակ աշխատшկիցները ոչ մի ուրիշ բանի վրա իրավունք չունեն ժամանակ ծախսել: Ամեն բան, գործից զար, կարող է սպասել: Այդ ժամերը մի քանի անգամ առավել արդյունшվետ են, ու այդժամ աշխատակիցները բազմաթիվ էական գործեր են հասցնում անել: Որոշեք ձեզ համար աշխատանքային օրվա

ժամանակահատված, որի ժամանակ դուք չեք ընդհատելու ձեր աշխшտանքը: Տեղյակ պահեք այդ մա սին ձեր գործընկերներին: Նրանք դա ոչ միայն հարգանքով կընդունեն, այլ նաև ամենայն հավանակшնությամբ կփորձեն օգտագործել նաև իրենց համար: Եվ մի անհնшգստացեք, որ դուք Մոցարտ չեք: Շատ հնարшվոր է՝ դուք Բախն եք։