4 կարևոր գործոն, որ կարող են աղքատության պատճառ դառնալ

Աղքատությունը միայն գործի, փողի և հնարավորությունների պակաս չէ: Աղքատությունը կարող է լինել հոգեվիճակ, որն էլ կարող է փոխանցվել գենետիկորեն: Բիզնես քոուչ Նատալյա Գրեյը ներկայացնում է այն 4 գործոնները, որոնք աղքատության պատրվակ կարող են լինել: Նա համոզված է, որ կան գենետիկ աղքատության նշաններ, որոնք ծրագրավորում են

իրենք` մարդիկ: Աղքատությունը նաև չլվացված գլուխն է և կեղտոտ մազերը: Եթե ինչ-որ մեկի տանը տարիներ անընդմեջ նույն փոշոտ, զսպանակները դուրս եկած բազմոցն է դրված, դա դեռ չի նշանակում, որ տան տերը փող չունի: Աղքատության հետ կողք կողքի սովորաբար քայլում են նաև կեղտը և փնթիությունը: Կեղտը ոչ թե անհուսության, այլ մտածելակերպի

արդյունք է: Եթե կեղտը և աղքատությունը հաճախ են միասին հանդիպում, ապա աղքատությունը ևս մտածողություն է: Եթե ուշադիր հետևեք շրջապատին, հաստատ, կնկատեք, որ կան «ոչ աղքատ» աղքատներ, որոնք սիրում են օգտագործել հին, ոչ պետքական իրեր: Լավ օրվա համար պահված բաժակները ոչ մի անգամ չեն օգտագործվում: Քաղքենի հաճախ

կոչում ենք նրանց, ովքեր ձևական են ու, հաստատ, ոչ աղքատ: Սակայն քաղքենին նա է, ով ջուր խմում է հին, ճա քած կամ կոտ րված բաժակով, մինչդեռ նոր բաժակները դարակում են և հիմնականում չեն կիրառվում: Կենցաղային այս օրինակը շատերի տներում կարելի է տեսնել: Սև օրվա համար պահվում են գումարներ, իսկ սպիտակ օրվա համար` նոր սպասք: Սակայն

սպիտակ օրեր գրեթե չեն գալիս, իսկ սևի են վերածվում գրեթե բոլոր օրերը: Նա, ով ապրում է, սպասելով լավ օրերին և իրադարձություններին, դրանք երբեք չեն գալիս: «Ես»-ի համար փող ծախսելու վախը աղքատության նշան է: Նույն գումարներով կարելի է լինել և աղքատ, և ոչ: Մոխրոտները սովոր են մաշված ներքնազգեստի, ճմրթված շորերի: Իսկ իրենց

համար ծախսված յուրաքանչյուր դրամը երկարատև մե ղքի զգացողության և դժ բախտության պատճառ է լինում: Երեխաները, որոնք տանը տեսնում են միայն մաշված բազմոցներ և հին ապրանքներ, մեծանում են և վ ախենում են գնել նորը: Նրանք հաճախ իրենց արժանի չեն

համարում ունենալ նոր զգեստ կամ նոր իր: Դա կոչվում է գենետիկ աղքատություն: Հարստություննը և աղքատությունը մեր խելքի ու մտքի արտացոլումն են: Անտոն Չեխովն ասում էր, որ ծեփերը թա փված պատերը և կեղտոտ միջանցքները վատ են ազդում ուսանողների կրթության որակի և սովորելու ցանկության վրա: Կեղտը և

աղքատությունը ճնշում են մարդուն, սովորական եղած աղքատիկ ու հին իրերը ծրագրավորում են մարդուն ձախողակ լինել: Շատերը համոզված են, որ աղքատության նկատմամբ ատելությունը կարող է սովորելու, աշխատելու և Գումար ունենալու խթան դառնալ, սակայն շատերը պարզապես կոտրվում են աղքատության բեռի տակ: