Արդյունավետ օրվա համար 3 հրաշալի խորհուրդ

Արդյունավետ օրվա համար 3 հրաշալի խորհուրդ
Այս խորհուրդները անչափ արդյունավետ են, սակայն հարմար չեն ամենօրյա օգտագործման համար, քանի ոդ այդ դեպքում դուք ուղղակի ուշագնաց կլինեք գերհոգնածությունից: Իսկ ահա իրար գլխի հավաքված գործերի կույտից գլուխ հանելու համար հրաշալի եղանակ են: Ահա և դրանք:

1. ԹԱՔՆՎԵՔ ԲՈԼՈՐԻՑ
Բնականաբար, խոսքը փոխաբերական իմաստով թաքնվելու վերաբերյալ է, սակայն եթե ունեք գաղտնի վայր, որի մասին ոչ ոք չգիտի, ուրեմն դա պարզապես հրաշալի է այնտեղ թաքնվելու ու աշխատելու համար: Տեղյակ պահեք հարազատներին ու գործընկերներին, որ

հասանելի չեք լինելու այդ օրը: Արգելեք նրանց զանգահարել ու գրել ձեզ: Անջատեք հեռախոսը կամ անձայն ռեժիմի վրա դրեք ու մինչ գործերը չավարտեք, հեռախոսին նույնիսկ ուշադրություն մի դարձրեք: Նույնը վերաբերում է նաև էլեկտրոնային փոստին ու այլ կապի միջոցներին:
2. ԿԱԶՄԵՔ ԱՅՆ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԵՔ

Գրանցեք գործերը ձեր նոթատետրի մեջ կամ տեքստային ֆայլ ստեղծեք համակարգչում: Եթե անհրաժեշտություն կա, դասավորեք գործերը նաև ըստ ենթատեսակների: Նշեք նաև կատարման ցանկալի ժամկետները: Երբ որևիցէ առաջադրանք կատարված լինի, պարտադիր ջնջեք այն:

Ջնջվող տողերը անասելի մեծ մոտիվացնող ուժ ունեն:
3. ՈՐՈՇԱԿԻԱՑՐԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ
«Կաշխատեմ ողջ օրը» կամ «Կաշխատեմ, մինչ ամեն ինչ չվերջացնեմ» տեսակի արտահայտությունները չեն գործում: Մոռացեք դրանց վերաբերյալ: Դուք պիտի մոտավորապես

այսպիսի «հրաման» տաք ինքներդ ձեզ՝ «Կաշխատեմ տասներկու ժամ՝ առավոտյան ութից մինչև երեկոյան 8-ը»: Պետք չէ հուսալ, որ դուք Նապոլեոն կկարողանաք լինել և աշխատել օրական քսան ժամ՝ քնելով ընդամենը չորս ժամ: Դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա: Իրատեսորեն գնահատեք ձեր ուժերը: