Կարգապահ դառնալու համար 5 ապացուցված պատճառ

Ամերիկացի գիտնականների կարծիքով, թափթփված կենցաղը բացասաբար է անդրադառնում մարդու ինքազգացողությանը, իջեցնում է աշխատողականությունն ու դր դում շատ ուտել: Կեղտոտ ու թափթփված տուն, գրասեղան՝ թղթե բուրգերով ու անպետք իրերով, հետոյին թողած անթիվ-անհամար գործեր ու չկարդացած էլեկտրոնային նամակներ. սա

հոգեկան և ֆիզիկական թափթփվածության ախտանիշներն են: Ըստ Հետազոտությունների, այս վիճակը վատ է ազդում մարդկանց բարեկեցության, առողջության, ինչպես նաև մտավոր հնարավորությունների վրա՝ հանգեցնելով սթրեսի: Ներկայացնում ենք հինգ պատճառ` ինչու է հարկավոր սիրել մաքրությունն ու կարգապահ դառնալ: Թափթվածությունը

նվազեցնում է բարեկեցության մակարդակը. Ամերիկացի գիտնականները հայտնում են, որ թափթփված կենցաղը բացասական է ազդում մարդկանց ինքազգացողությանը: Տունը մենք հասկանում ենք՝ որպես կոմֆորտի ու հանգստի կղզի: Երբ այն թափթփված է, օտարանում է: Տանը նոր իրեր ձեռք բերելու գայթակղության արդյունքուշ որոշները լինում են անպետք: Արդյունքում

զրկում ենք բնակարանի մեջ ազատ տարածություն ունենալու հնարավորությունից: Ըստ Ամերիկացի ու ավստրալիացի հետազոտողների, մարդիկ 3 անգամ ավելի շատ են ուտում անառողջ սնունդ, եթե նրանց շրջապատը թափթված է: Հետազոտության շրջանակի մեջ նրանք մի խումբ մարդկանց տեղավորել էին մաքուր, մյուս մասին՝ թափթված բնակարաններում: Մաքուր սենյակում գտնվողները

կերել էին քիչ թխվածքաբլիթ (38կկալ), թափթփված սենյակում 3 անգամ ավելի շատ (սննդի կալորիականությունը հասել է մինչև 103 կկալ): Հետազոտողների համոզմամբ, աշխատատեղում կոմֆորտը անհրաժեշտություն է մարդու պսիխոհիգիենայի համար: Մտավոր ու ֆիզիկական կոմֆորտը փոխլրացնում են իրար, ու ներդաշնակության հասնելու համար հարկավոր է թագավորի կարգուկանոնը: Անգամ

չկարդացած էլ. փոստը կարող է պատճառ դառնալ խուճապային տրամադրության համար: Ըստ Հետազոտողների ուսումնասիրության, ֆիլմի դիտման ընթացքում բարդ է կենտրոնանալ կերպարների դեմքի վրա, երբ կադրում շատ են ոչ պետքական իրերը, մասնավորապես երբ դերասանները հեռու են գտնվում տեսախցիկից: Առօրյայում էլ ավելի բարդ է

նկատել դիմացինի էմոցիաները, ոչ պետքական իրերով լցված սենյակում: Հոգեկան թափթփվածության արդյունքում մարդ չի կարողանում առանձնացնել կարևոր տեղեկությունը անկարևորից: Խառնաշփոթը նվազեցնում է խնդիրների լուծման արագությունն ու էֆեկտիվությունը: Ուղեղը արտադրելով լրացուցիչ տվյալներ, սկսում է քիչ աշխատել: