Ահա, թե ինչպես են հանգստանում հաջողակ մարդիկ

Հաջողակ մարդիկ պլանավորում են ոչ միայն աշխատանքային ժամանակը, այլ նաև հանգստի համար նախատեսված ժամանակը։ Բայց պլանը չի ենթադրում ժամանակային հստակ բաժանում։ Ժամային բաժանումները անելը այնքան էլ ճշմարիտ չէ․ դա իզուր ժամանակի վատնում է․ չէ ՞ որ միշտ չէ, որ հաջողվում է քայլ առ

քայլ հետևել նախօրոք մշակված պլանին։ Պլանավորել նշանակում է պատկերացում կազմել, թե ինչով եք զբաղվելու հանգստյան օրերին, ինչքան ժամանակ կարող եք տրամադրել և այլն։ Ազատ ժամանակ․ երբ ոչ մի բան անել անհրաժեշտ չէ. Հանգստյան օրերը պլանավորելիս անպայման պիտի ունենալ նաև ոչ մի բան չանելու ժամանակ։ Սա անհրաժեշտ պայման է, այլապես անգործությունը և պարապությունը

կներխուժեն պլանների մեջ ու ավելի մեծ տեղ կզբաղեցնեն, քան նախատեսված էր։ Շատ հաճախ մարդիկ սիրում են միևնույն կերպով անցկացնել հանգստյան օրերը, սակայն դա միապաղաղություն և ձանձրույթ է առաջացնում։ Նոր տպավորություններ և լիցքեր ստանալու համար հարկավոր է խուսափել միևնույն կերպով հանգիստն անցկացնելու մտքից։ Ամփոփել աշխատանքը. Աշխատանքային

շաբաթվա վերջին օրը հարկավոր է փորձել հասկանալ արված և չարված աշխատանքները, որ երկուշաբթի օրը անմիջապես կարողանաք գործի անցնել։ Աշխատանքային շաբաթվա ամփոփումը կօգնի ազատվել հավելյալ մտածմունքներից։ Հարկավոր է մի փոքր թեթևացնել աշխատանքը, որ կարողանաք վայելել հանգիստը։ Փոքրիկ ճանապարհորդություն. Ամեն

հանգստյան օր կարելի է լցնել դրական լիցքերով ու տպավորություններով լի հիշարժան օր։ Դա կօգնի լիարժեք հանգստանալ Ու լծվել արդյունավետ աշխատանքի։ Ժամանակ անցկացրեք մտերիմների հետ։ Հաջողակ մարդիկ իրենց ժամանակը անցկացնում են հարազատների և ընկերների հետ։ Եթե կարծում եք, որ հարազատներին և ընկերներին մոռանալով կդառնաք հաջողակ, ուրեմն սխալվում եք։ Հանգստյան օրերին սպորտով

զբաղվելը հարկավոր չէ լինի պարտադրանք․ անհրաժեշտ է ինքնուրույն հասկանալ, թե այն որքան անհրաժեշտ է օրգանիզմին։ Սպորտը վերականգնում է ուժերը, ուստի չի կարող լինել իզուր ժամանակի վատնում։ Դա գիտակցելու համար հարկավոր է փորձարկումներ անել․ մի քանի անգամ սպորտի հաճախելուց հետո այն

կլինի օգտակար սովորություն ու ոչ թե ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Զբաղվեք սիրելի գործով անգամ եթե դա հեռուստացույց դիտելն է, բայց մինչ դա անելը լավ մտածեք՝ արդյոք չունեք մեկ ուրիշ՝ առավել օգտակար և հետաքրքիր նախասիրություն, քան հեռուստացույց դիտելն է։ Հաջողակ մարդիկ երբեք իրենց ժամանակը չեն վատնում՝ հեռուստացույց նայելով։