Առավոտյան էներգիայով լի լինելու համար 8 հրաշալի միջոց

Շատ հաճախ արթնանում ենք արդեն իսկ հոգնած և սպա ռված էներգիայով, կարծես ամբողջ գիշեր չենք քնել կամ որևիցէ ծանր գործ ենք արել։ էներգիա-1. Ի՞նչ անել հոգնածությունից ազատվելու ու առավոտյան էներգիայով լի լինելու նպատակով։ Դրա համար շատ բան անել հարկավոր չէ․ միայն մի քանի համակարգված քայլ, որոնք որոնք Ձեզնից կխլեն երեսուն րոպե, սակայն կլինեն արդյունավետ և օգտակար։ Սենյակում

ապահովեք վառ լուսավորվածություն։ Դա օգնում է օրգանիզմին արթնանալ։ Միանգամից վեր կացեք և գնացեք լվացվելու։ Դա օգնում է հասկանալու, որ նոր օրը սկսված է։ Կարճատև լոգանք ընդունեք, ուրեմն մաքրեք ատամները։ Առաջին երեսուն րոպեների մեջ 1 բաժակից ոչ պակաս հեղուկ օգտագործեք՝ ջուր կամ թեյ։ Երբ արթնանում եք, հարկավոր է ինչ-որ բան ուտեք․ սնվեք փոքր չափաբաժնով, սակայն օգտակար

սնունդով․առատ նախաճաշը քնկոտություն է առաջացնում։ Մի քանի շարժումների օգնությամբ արթնացրեք մարմինը․ դա կնպաստի նաև ուղեղի աշխատանքին։ Արթնացրեք Ձեր զգացողությունները. Երբ արթնանում եք, զգացողությունները դեռ քնած են լինում։ Ատամները մաքրեք անանուխի մածուկով․ այն սրում է մտավոր գործունեությունը։ Ամեն ձեռքում երեսուն վայրկյան պահեք սառույցի

խորանարդիկ։ Լսեք էներգետիկ երաժշտություն։ Արթնացրեք հոգին և զգացմունքները․ Դա անելու համար անհրաժեշտ է փորձել անել հետևյալը՝ Կարճ, սակայն քաջալերող նամակ գրեք նրան, ում սիրում եք, Կերակրեք և շոյեք ընտանի կենդանիներին, Բարձի վրա գրություն թողեք Ձեր սիրելիին, Երեխայի պայուսակում թողեք ջերմ խոսքերով գրություն։ Զբաղվեք սիրելի գործով. Հարկավոր է ընտրել այնպիսի զբաղմունք, որը կապված

կլինի հաջորդ ժամվա մեջ կատարվելիք աշխատանքի հետ։ Ընթերցեք այն օրագիրը, որտեղ նշումներ եք անում նպատակին հասնելու Ձեր առաջխաղացման մասին։ Ընթերցեք գեղարվեստական ստեղծագործությունից որևէ մաս, Երեք րոպե մտածեք Ձեր նպատակի մասին, Այս բոլոր գործողությունները պետք է կատարել երեսուն րոպեի ընթացքում։ Էներգիայի

սպառիչները․ ի՞նչ պետք չէ անել առավոտյան։ Շատերս ունենք այնպիսի սովորություններ, որոնք խոչընդոտում են մեզ և պետք է փորձենք հրաժարվել դրանցից․ Էներգիան մի սպառեք համացանցի մեջ, Մի միացրեք հեռուստացույցը, Ժամանակը մի սպառեք սոց. ցանցերում,

Մի միացրեք ռադիոն, Այս գործողությունների կարելի է անել ցերեկային ընդմիջման ընթացքում կամ երեկոյան։ Մի սպառեք Ձեր էներգիան ոչ օգտակար սովորությունների արդյունքում։ Խնայեք այն ու կունենաք աշխատանքային բարձր արդյունավետություն, որը հաջողության հասնելու գլխավոր նախապայմանն է։