Սեփական ժամանակը տնօրինելու 3 եղանակ. Հասցրու ապրել

Շաբաթվա մեջ կա 168 ժամ: Դա անհերքելի փաստ է: Թվում է, թե շատ է, սակայն ժամանակն արդյո՞ք բավականացնում է հաջող կարիերա, երջանիկ ընտանիք ունենալու ու մնացած ամեն ինչի համար, ինչից բաղկացած է լիարժեք կյանքը: Եկեք հաշվենք: Նախևառաջ 168 ժամից հանենք 49 ժամ՝ քնի համար: Եվ խարդախություն չանե´ք. եթե օրվա մեջ քնեք Յոթ ժամից քիչ, ապա օրվա մնացած ժամերին կիսաքուն վիճակում կլինեք: Դա

կազդի ձեր արդյունավետության վրա: Հարցն այն է, թե ինչպես պիտի օգտագործել օրվա մյուս ժամերը: Եվ այսպես, իրականում մենք ունենք 119 ժամ: Ենթադրենք՝ դուք մեծ ներգրավվածությունով աշխատում եք: Այսինքն՝ հանած 56 ժամ (օրական ութ ժամ, եթե աշխատում եք յուրաքանչյուր օր կամ հանգստյան օրերը հանած՝ մոտ 11 ժամ): Գիտեմ՝ ոմանք աշխատում են ավելի շատ, Սակայն որոշ մասնագիտությունների արտաժամյա

աշխատանքը հաշվելու անհրաժեշտություն չկա: Եթե դուք շաբաթական աշխատում եք ավելի քան հիսունվեց ժամ, ապա դուք աշխատում եք անարդյունավետ կամ փորձում եք ճնշման ներքո արդարացնել որևէ մեկի անիրատեսական սպասելիքները: Հետազոտությունը ցույց է տալիս, որ վեց ժամ աշխատելուց հետո մարդու արդյունավետությունը ընկնում է: Եվ այսպես, մնացած 119 ժամից հանելով հիսունվեց ժամ՝ մեզ մնում է 63 ժամ: Հանում ենք 7 ժամ

նույնպես՝ ճանապարհին ծախսած ժամանակի համար ու 13 ժամ՝ գնումների ու տան ամենօրյա աշխատանքների համար: Մնաց քառասուներեք ժամ: Ահա, թե ինչքան ժամանակ ձեզ մնաց հարազատների և կենցաղային ուրիշ գործերի համար: Երեխաներին խնամելը, ճաշ պատրաստելը և կենցաղային գործերը ևս պահաջում են ջանք և ժամանակ, սակայն դրանք կարող ենք անել շփվելով: Սրա համար ներդնենք

քսան ժամ: Այսպիսով ի՞նչ ստացվեց: Քսաներեք ժամ: Հավանաբար, դուք բո ղոքում եք, որ չեք հասցնում զբաղվել սպորտով: Ահա, դուք ունեք դրա համար հարկավոր ժամանակը: Սպորտին տրամադրենք 3 ժամ և թողնենք քսան ժամ սիրած զբաղմունքի համար: Եվ այստեղ՝ գլխավոր հարցը: Ինչո՞ւ ենք մենք ապրում մշտական սթրեսի մեջ: Ինչո՞ւ չեն բավականացնում այդ 168 ժամերը: Ես կարող եմ միանգամից ասել, թե

որոնք են այդ պատճառները՝ ժամանակի «արնախումներ», ժամանակի կոնֆետտի (փայլփլուն թղթերով բեմային էֆեկտ) ու տեխնոլոգիաներ: Այստեղից էլ՝ սեփական շաբաթը տնօրինելու 3 եղանակ: Դիմակայեք ժամանակի «արնախումներին»: Դրանք աննշան գործեր են, որոնք հաճելի են ու հարմարավետ: Կրկին անգամ դրանք սկսելով՝ դժվար է

դադարացնել: Կամքի ուժ է հարկավոր շաբաթվա ընթացքում մի քանի ժամ հեռուստացույցի դիմաց նստելնը և համակարգչային խաղ խաղալը սահմանափակելու, օրվա մեջ ընդամենը կես ժամ ֆեյսբուքում լինելու համար: Փորձեք պահել օրագիր և նշել, թե ինչքան ժամանակ դուք ծախսեցիք դրանց վրա: Դադարեք շաղ տալ ժամանակի «կոնֆետտին»: Բրիջիդ Շուլտեն իր «Ծանրաբեռնվածը» գրքի մեջ

հստակ տարբերակում է ժամանակի ընդմիջումը կոնֆետտիից: Ժամանակը լավագույն ձևով տնօրինելու ու դրանից հաճույք ստանալու համար անհրաժեշտ է այն բաժանել հիմնական մասերի: Խաղի ժամ. երեխաները կլինեն ավելի երջանիկ, եթե դուք նրանց խաղալու համար տրամադրեք անմիջապես մեկ ժամ, ոչ թե ընդմիջումներով չորս անգամ 20 րոպե: Շուլտեի խոսքով` կոնֆետտին «մաքուր ժամանակը» չէ, ուստի

դուք լիարժեք չեք հանգստանում ու չեք կենտրոնանում հետաքրքիր զբաղմունքի վրա: Դարձե´ք տեխնոլոգիաների վարպետ, այլ ոչ թե նրանց ստ րուկ: Սմարթֆոնները, էլեկտրոնային նամակները և հաղորդակցության մյուս միջոցները օգնում են մեզ ամեն օրից ստանալ մաքսիմումը, բայց պարտադիր չէ օրական քսանչորս ժամ և շաբաթական 7 օր լինել կապի մեջ: Օրվա մեջ սահմանափակումներ մտցրե´ք, որ բոլոր աշխատակիցները

իմանան, թե օրվա որ ժամին եք դուք ստուգում էլեկտրոնային փոստը, ու գաջետները մի կող դրե´ք: Այն մասին, որ օրվա մեջ այդպես անջատվելը հաստատ տալիս է իր արդյունքը, շատերն են գրել: Եվ ես 1-ինը չեմ, որ հիշեցնում եմ ձեզ այն ակնհայտ փաստը՝ շաբաթն ունի 168 ժամ: Դրա մասին գրում են ժամանակի կառավարման մասին ցանկացած ձեռնարկում, սովորեցնում են վերապատրաստման դասընթացներում: Սակայն

մինչև դուք ինքներդ չնստեք և չդասավորեք ձեր բոլոր գործերը մեկ զամբյուղի մեջ, դուք օրվա մեջ երեք ժամ էլ չեք գտնի, որն ամենայն հավանականությամբ կկորցնեք: Բնականաբար, յուրաքանչյուրի մոտ այլ է, ոմանց գործերը և պարտականություններն ավելի շատ են, բայց հիշե´ք, որ շաբաթն ունի 168 ժամ, և թող այն ձեզ ստիպի կազմել առաջնահերթ գործերի ցուցակ ու ժամանակացույցում ինչ-որ բաներ փոխել, որպեսզի կյանքը դառնա ավելի հետաքրքիր: