3 կարևոր խորհուրդ աշխարհի ամենաերջանիկ մարդուց

Մատյո Ռիկարը ֆրանսիացի գրող է, թարգմանիչ, լուսանկարիչ, ինչպես նաև բուդդայական կուսակրոն: Դրանից զատ նա նաև ճանաչված է իբրև աշխարհի ամենաերջանիկ մարդ: Երեք խորհուրդ աշխարհի ամենաերջանիկ մարդուց։ Նյարդաբան Ռիչարդ Դևիդսոնի երջանկության վերաբերյալ իր ուսումնասիրությունների

ընթացքում հայտնաբերել է, որ Մատյոն ամենաերջանիկ անձն է, ում ինքը երբևէ հանդիպել է իր երկարատև ուսումնասիրության արդյունքում: Մատյո Ռիկարը հավաքել է 4,5 միավոր, այն պարագայում, երբ 3,0 միավորը արդեն իսկ հսկայական երջանկության վերաբերյալ է խոսում: Աշխարհի ամենաերջանիկ անձը ահա թե ինչ խորհուրդներ է տալիս բոլոր

նրանց, ովքեր զգում են երջանկության պակաս իրենց կյանքում: Անդադար մի մտածեք միայն ձեր մասին: Եթե ձեր մտքերը պտտվում են միայն ինքներդ ձեր շուրջը, ուրեմն դա վերջնական արդյունքում հոգնեցնում և հյուծում է ձեզ: Դուք սկսում եք աշխարհը ընկալել

իբրև պոտենցիալ վտ անգ ուղղված ձեր ներքին աշխարհին: Հարկավոր է փորձել ավելի բարյացկամորեն տրամադրվել անձնանց ու աշխարհի հանդեպ, բայց դա չի նշանակում, որ անհրաժեշտ է թույլ տաք այլ մարդկանց նստել ձեր գլխին: Սկսեք մարզել ձեր գիտակցությունը: Ինչպես օլիմպիական վազորդը պիտի

համառորեն մարզվի, որ կարողանա կտրել-անցնել հարյուրավոր կիլոմետրեր, այնպես էլ մեր գիտակցությունը պիտի մարզվի, որ ավելի երջանիկ կարողանա դառնալ: Մատյո Ռիկարը կարծում է, որ երջանկության հիմնական բաղադրիչները ուշադրությունը,

բարյացակամությունն ու հուզական հավասարակշռվածությունն են: Ընդունեք դրանք որպես հմտություններ, որոնց պիտի սովորել տիրապ ետել: Մտածեք ինչ-որ լավ բանի մասին գոնե տասնհինգ րոպե օրվա մեջ: Կենտրոնացեք այն բանի վրա,

ինչը ձեզ մոտ միայն դրական մտքեր է առաջացնում ու փորձեք չշեղվել ոչ մի ուրիշ բանի վրա: Եթե դուք սկսեք մարզվել այդ տարբերակով, ուրեմն ընդամենը երկու շաբաթից կզգաք դրական հոգեբանական ազդեցություն Ու ավելի թեթևությամբ կսկսեք ընկալել շրջակա աշխարհը: