Ինչպե՞ս ընտրել մատչելի ավիատոմս․ Կարևոր Խորհուրդներ

Ինտերնեսթը գրում է․ Ի՞նչ պետք է իմանալ նախքան ավիատոմսի ամրագրումը: Ձեզ ենք ներկայացնում տասներկու օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն գնել մատչելի ավիատոմս:

ինչպես-գնել-էժան-ավիատոմս էժան ավիատոմսը հնարավորություն է տալիս խնայված գումարով մի քանի անգամ ավելի շատ ճանապարհորդել: Տոմսի արժեքը կախված է շաբաթվա օրվանից, տարվա եղանակից և շատ այլ հանգամանքներից: Գնեք ավիատոմս վաղ առավոտյան կամ գիշերը՝ մինչ աշխատանքային օրվա սկիզբը:

Այդ ժամերին ավիատոմսերի գները համեմատաբար էժան են լինում, ու ընտրությունն էլ՝ մեծ: Ավիատոմսի գինն ամենացածրն է լինում չվերթից մոտավորապես 2 ամիս առաջ: Հիշեք, ինչքան ինքնաթիռում տեղերը քիչ են մնում, այնքան ավիատոմսը թանկանում է: Հետևեք ավիաընկերությունների կայքերին եւ սոցիալական էջերին, և 1-ինը տեղեկացեք զեղչերի

ու հատուկ առաջարկների վերաբերյալ: Զեղչեր հիմնականում լինում են փետրվար-մարտ, ինչպես նաև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Մի մոռացեք հետևել «Սև Ուրբաթ» ու «Կիբեր Երկուշաբթի» զեղչերի տոնավաճառներին, որոնք անց են կացվում նոյեմբերի վերջին:

Այդ օրերին ավիաընկերություններում ևս մեծ զեղչեր են լինում: Գնեք էժան ավիատոմսեր ժամանում/մեկնում տարբերակով շաբաթվա կեսին: Երեքշաբթի, չորեքշաբթի ու հինգշաբթի օրերին ավիատոմսերն ավելի մատչելի են լինում, քան հանգստյան և տոնական օրերին: Այն չվերթները, որոնց մեկնումը գիշերային ժամերին է լինում,

տոմսերն ավելի էժան են լինում, քան ցերեկային չվերթներինը, սակայն հաշվի առեք, որ այդ ժամերին պետք է օգտվեք տաքսիներից կամ ուրիշ տրանսպորտային միջոցներից, որոնք իրենց հերթին թանկ են լինում գիշերային ժամերին: Օգտվեք որոնողական ծրագրերից, ինչպիսին օրինակ՝ բիլետիքս հարթակն է: Մուտքագրելով ձեր նախընտրած ուղղությունը՝ դուք կստանաք մի շարք մատչելի տարբերակներ: Պետք է միայն ընտրել:

Օգտվեք հարևան երկրների ավիաընկերության առաջարկներից: Գուցե գտնեք ավելի էժան ու հարմար տարբերակ: Հաճախ պատահում է, որ 2 չվերթ փոխելով՝ դուք գումար եք խնայում: Դարձեք ակումբների անդամ: Դա ձեզ թույլ կտա գնել էժան ավիատոմս, ինչպես նաև օգտվել շատ ուրիշ ծառայություններից մատչելի գներով: