Սիսյանցի կինը համբուրեց Վարչապետի ձեռքը և ասաց՝ «Դու մեր Աստվածն ես»

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ: Սյունեցիների մի որոշ մաս դժգոհությամբ են ընդունել այս փաստը: Գորիսի քաղաքապետն էլ երեկ երեկոյան գրառում էր կատարել, որ թույլ չտան Փաշինյանին մտնել Սյունիք: Նա մասնավորապես նշել էր:

«Գորիս համայնքի մեր հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից մեկնարկելու է ավտոմեքենաների շարասյունը Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի

անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը մեր Սյունիքի մարզ։ Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի Սյունիքի մարզում։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ այս կամավոր շարժերթին։ Սա քաղաքական կողմնորոշում չէ ու ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա

Սյունեցիների արժանապատվության, անվտանգության եւ ֆիզիկական գոյության պա յքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց․․․»: Չնայած այս ամենին ավելի մեծ թվով սյունեցիներ մեծ ոգևորությամբ և սիրով ընդունեցին Նիկոլ Փաշինյանին, սյունեցի մի կին մոտեցավ Վարչապետին և նրան ասաց՝ «Դու մեր Աստվածն ես»՝ համբուրելով Վարչապետի ձեռքը: