Ե՞րբ Հայաստանը վերջնականապես կարող է դադարել գոյություն ունենալ. Գարեգին Միսկարյանի ուշագրավ գրառումը

Գարեգին Միսկարյանը գրում է՝ «Ընկերներիցս շատերն են մտահոգվում, թե Հայաստանը կարող է վերջնականապես դադարել գոյություն ունենալ որպես պետություն։ Ըստ էության կա դրա համար երկու հնարավոր տարբերակ։ 1. Որ Թուրք Ադրբեջանական տանդեմը պատ երազմ է սկսում Հայաստանի դեմ և գր ավում այն 2.Որ Հայաստանին

պարտադրում են մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Ես գտնում եմ, որ երկու սցենարներն էլ շատ են աբսուրդի ժանրից։ Ինչու՞: Ակնհայտ էր, որ Ադրբեջանի հար ձակումը Հայաստանի վրա միջազգային կոնսենսուսի հետևանք էր։ Առնվազն Մինսկի խմբի համանախագահների մակարդակում արձագանքները դրա հետեանք էին միայն։(Հիշեք Թրամփի խոսքերը, երբ նա այլ բան չասաց, քան. «Հայերը թող լավ ըլնեն, հորս արև, մեկ էլ զգույշ»):

Վրաստանի կողմից Հայաստանի օդը փակելու հարցը ընդհանրապես չարծարծվեց միջազգային հանրության կողմից։ Պատ երազմի ընթացքում իհարկե եղան կոչեր նաև, բայց դրանք ավելի շատ այդ պետությունների կողմից հետագայում «դիրքավորվելու» քայլեր էին, քան թե պատ երազմին խառնվելու, կամ այն դադարեցնելու համար կոչեր։ Ես չեմ բացառում, որ տարածաշրջանում լայն պատ երազմի չնչին հավանականությունը, բայց նախ, եթե

եղավ, դա չի լինելու Հայաստանի համար, և երկրորդ մենք էդտեղ անելիք չենք ունենալու, գուցե բացի պատսպարվելը միայն։ Բայց էլի եմ ասում, հավանականությունը շատ չնչին է դրա։ Ինչ վերաբերում է Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելուն, ասեմ։ Հայաստանի պետական պարտքը կազմում է գրեթե մոտ 8 մլրդ դոլար։ Հայաստանի պահուստային ֆոնդը դատարկ է: Հայաստանի բնակչությունը ծերացող է, ու

Հայաստանի թոշակառուները հիմա ստանում են ավելի քիչ թոշակ քան Ռուսաստանի թոշակառուները։ Հայաստանի սահմանները պաշտպանված չեն: Հայաստանը տնտեսությունը անշն չացած է: Ռուսաստանը գազը վաճառում է Հայաստանին գրեթե կրկնակի անգամ թանկ քան իր ներքին շուկայում։ Տնտեսապես Հայաստանը խիստ կախված է ռուսական կապիտալից: Ռուսաստանը ի դեմս Հայաստանի ունի միջազգային կազմակերպություններում հավելյալ ձայն: Ու էլի հազար

հարցեր, ու այդ թվում Դոնբասի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Ղրիմի, Մերձդնեստրի խնդիրներն էլ հետը։ Դուք որ Ռուսաստանը լինեիք կգնայի՞ք մի քայլի, որը թե տնտեսապես, թե քաղաքականապես ձեռնտու չի ձեզ համար։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը ավելի պրա գմատիկ է, քան կարող է թվալ։ Էնպես որ, ըստ իս, Հայաստանը որպես պետություն շարունակելու է ապրել։ Էստեղ շատ կարևոր է, թե որպես ինչպիսի պետութնուն, իսկ դա մեծապես կախված է մեզանից։ Մեզանից է կախված Հայաստանի Հանրապետության թե գոյությունը, և թե զարգացածության աստիճանը։»