Այս նկարը արված է Էյվազլի հատվածում, որը գտնվում է… Հայկ Ստեփանյանի կարևոր գրառումը

Հիշեցնենք, որ այսօր համցանցում լայն տարածում էր գտել և տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել մի լուսանկար, որում ադրբեջանական զինվորականները ադրբեջանի դրոշով ինչ-որ ճանապարհի վրա էին կանգնած: Համացանցային հայկական տիրույթում այն տարածվեց, որ ադրբեջանական

զինվորները արդեն Սյունիքի մարզում են և Գորիս-Կապան ճանապարհին են կանգնած: Օգտատերերի մի մասը չհավատաց այդ լուրերին, իսկ մյուս մասը սկսեց տարածել, այդ թվում նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքի քաղաքապետը: Այս կապակցության

«Հեղափոխուփյան պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը՝ «Այսօր համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ ադրբեջանական զորքերն են պատկերված։Լրատվամիջոցներով տարածվեց, իբր նկարը Սյունիքում է արվել։ Դա հերթական կեղծ լուրն է, որը միտումնավոր տարածում են մարդկանց

խուճապի մեջ գցելու համար։ Ըստ այս քարտեզի պարզ երևում է, որ նկարը արված է Հայաստանի սահմաններից դուրս Էյվազլի հատվածում։ Google քարտեզով հնարավոր է տեսնել այդ տեղանքի նկարները ու համեմատել արված լուսանկարի հետ։»