Ահա, թե ինչպես կարելի է դառնալ ավելի երջանիկ. չինական առակ

Մենք` բոլորս երազում ենք, որ լինենք երջանիկ և հաջողակ, բայց ինչպե՞ս հասնել դրան: Առաջին «այո»-ն պետք է ասել ամբողջ աշխարհին, որտեղ կա բարին և չարը , զայրութը և երջանկությունը և իհարկե տարատեսակ այլ կատակլիզմաներ: Այս ամենը անհրաժեշտ է ընդունել որպես իրողություն ու

odaparik

չվախենալ: Այդ բոլորը տեղի է ունենում մեզ հետ, կամ էլ առանց մեզ: Երկրորդը, դա կյանքի նվերն է: Կյանքը, ինչպես որ աշխարհը պետք է ընդունել իր դրական և բացասական կողմերով: Յուրաքանչյուր անհաջողություն, իրադարձություն է, որը պետք է ընդունել և չընկճվել: Հիմա մի դեպք չինական առակից: Ապրում էր մի չինացի ծերուկ, նա շատ աղքատ

էր, նրա ունեցածը իր սպիտակ ձին էր: Մի օր ձին կորավ, բայց ծերուկ չհուսալքվեց, այն ընդունեց որպես իրողություն: Ձին հայտնվեց իր հետ բերելով մի քանի այլ ձիեր ևս: Ծերունու տղան ընկավ ձիուց կոտրելով երկու ոտքերը, բայց

ծերուկը դա ընդունեց էլի որպես իրողություն: Սկսվեց պատերազմը բոլորին տարան, բայց իր տղային չտարան: Ծերունին ասում էր ոչ մի իրադարձություն չպետք է քննարկել, այլ պետք է ընդունել: Երրորդը՝ ընդունել կարևոր վճիռ, որը որ յուրաքանչյուրը

պետք է անի: Ընդունեք բարդ առաջադրանք իրենց խնդիրներով և անհաջողություններով և եթե անգամ չհաղթեք՝ չնկճվեք, այլ առաջ նայեք: Չորրորդը՝ «այո» ասեք տվյալ պահին:

Կյանքը անցնում է հիմա, այս պահին: Ինչ մենք ունենք հիմա այս պահին՝ մարդիկ, գործեր, դրանք լավագույնն են: Այս ամենը պետք է ընդունել և սիրել: Այս չորս «այո»- ները սովորեցնում են մեզ սիրել, լինել բարի և ապրել ներդաշնակության մեջ ինքներս մեր և աշխարհի հետ: