Այս իշխանությունների իզն ու թոզն անգամ չէր մնա, եթե… Արթուր Սաքունցի ուշագրավ գրառումը

Արթուր Սաքունցը իր ֆեյբուքյան էջում գրել է՝ «Մի անգամ ասել եմ, էլի հիշեցնեմ. եթե հանրությունը տեսներ այլընտրանք ներկա իշխանությանը, ապա մեկ ժամ անգամ այս իշխանության իզն ու թոզը չէր մնա այստեղ։ Եվ այս ճգ նաժամի բուն պատճառը այդ այլընտրանքի բացակայությունն է։ Նրանք, ովքեր որ իրենց պատեպատ են տալիս, թե մենք ենք այլընտրանքը, հասարակությունը

նրանց չի ընդունում որպես այլընտրանք։ Սա փաստ է։ Ինչու՞։ Քանի որ որպես այլընտրանք հանդես գալու հիմնավորումը ներկայացվում է միմիայն ներկա իշխանության քննադատությունը։ Պարզ ասեմ, որ պետք չի ջանքեր, էներգիա, ժամանակ ծախսել, վատնել համոզելու համար հանրությանը ներկա իշխանության անկարողության մեջ։ Հատկապես նրանց այն հակաժողովրդավարական

խմբակների մասին է խոսքը, որոնց ոչ խոսքը,ոչ ասածը գռոշի արժեք չունեն մեր հանրության համար, քանի որ ընդմիշտ պատմության արխիվ են ուղարկվել նրանք այդ նույն հանրության կողմից։ Ավելին ասեմ, հանրությանը փորձել համոզելու ներկա իշխանության անկարողության մեջ, նշանակում է մեղմ ասած թերագնահատել այդ նույն հանրության հասկանալու, վերլուծելու

կարողությունը։ Եվ ինքնին համոզելու համար նման ջանքերը հանրության կողմից կարող է ընկալվել նույնիսկ անհարգալից վերաբերմունք հենց իր նկատմամբ։ Հանրությունը ակնկալում է ավելի լավ, ոչ թե ավելի վատ առաջարկ։ Հայաստանի հանրությունն իր էությամբ շատ ավելի առաջ է գնացել, որպեսզի ընդունի որեէ վատ կամ կրկնվող կամ իր բնույթով, բովանդակությամբ հակաժողովրդավարական որևէ առաջարկ։ Որպես այլընտրանք կարող լինել նա, ով կներկայացնի կարճաժամկետ ծրագիր այն մասին, թե այս պահին ինչ և ինչպիսի գործողություններ, քայլեր պետք է կատարել, ինչ որոշումներ պետք է ընդունվեն, այս

անվստահությունը հաղթահարելու կամ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար միայն, միջնաժամկետ և երկարաժամկետ` չորս տարվա հատվածով ամբողջական ծրագիր, ճգնաժամի պատճառը հանդիսացող խնդիրները լուծելու ու զարգացման ճանապարհ դուրս գալու համար։ Կարճ ասած, տվեք հենման կետ հանրությանը, ինքը կհենվի ու որոշում կկայացնի։ Մի բան պարզ էլ, նման առաջարկի ձևավորման համար անհրաժեշտ ներուժ ոչ մի քաղաքական ուժ կամ խմբակ չունի։ Խոսքս հատկապես նոր, դեռևս գործադիր իշխանության փորձ չունեցողների մասին է։ Միակ տարբերակը ժողովրդավարական ռեսուրսների` անկախ կուսակցական պատկանելությունից խորհրդակցությունների ծավալումը, հարթակի

ձեավորումն է, նման առաջարկ մշակելու և հանրությանը ներկայացնելու համար։ Հանրային հարթակը պետք ազատագրել ժամանակին պետությունը զավթածներից և իշխանությունը կորցրածներից, որը հնարավոր է ոչ թե նրանց հետ անպտուղ բանավեճի մեջ մտնելով, ժամանակ ու էներգիա, ռեսուրս վատնելով, այլև հանրությանը սեփական առաջարկ ձևավորելով ու այն հանրությանը ներկայացնելու միջոցով»: