Հայ ժողովրդից չպետք է խլվի ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կատարելու իր իրավունքը. Սուրեն Հովհաննիսյանի կարևոր գրառումը

Հարցը ամենևին էլ նրանում չէ, թե ո՞վ կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, և ինչպիսի կառավարություն կձևավորվի, այլ հարցը կայանում է հետևյալում, 1. Առաջին հերթին այն, որ ժողովրդից չպետք է խլվի ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կատարելու իր իրավունքը: Բացառապես ժողովուրդն է որոշել և որոշելու սեփական երկրում իր իշխանությանը:

2-րդ հարցը, ըստ էության, նաև ազգային անվտանգության հարց է, թե արդյո՞ք ամբողջովին ու սեղմ ժամկետում երկրից ու բանակից թալանածը հետ կբերվի, թե արդյո՞ք երկիրը կեղեքողների և դղյակներ կառուցողների ապօրինի սեփականությունները կպետականացվի ու բանակի զարգացման, Արցախի ինքնորոշման գործում կդրվի, թե ոչ, և վերջապես արդյո՞ք այս 2.5 տարվա չարածը շատ արագ կարվի, թե՞ ոչ:Ժողովուրդը հետայսու ամենևին էլ չի

ներելու այն իշխանությանը, որի օրոք պատերի տակ դարամյա թալանչի վնգստացողներ կլինեն, չի ներելու դավա ճանների՝ փողոցում ազատ տեղաշարժումը, չի ներելու այս կամ այն ուժերին սպասարկող դատական համակարգերի ներկայությունը, չի ներելու ոստիկանին հայոհոյող ու հաջորդ օրը ազատ արձակված «չգործող դիկտատուրային», և, որը ամենացավալին է,

չի գնալու այն հոգևոր ճանապարհով, որտեղ համար մեկ կնքահայրերը ընդգրկված են քաղաքականության մեջ: Ժողովրդի կողմից մանդատ է տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ներկայիս իշխանությաններին, եւ վստահ եմ, որ կառավարությունը գիտի իր ժողովրդի պահանջը, այո’ գիտի, ինչպես վարչապետ Փաշինյանն է ասում՝ եկել է ժողովրդի վրե ժի’ ժամանակը, եկել է ժողովրդի վրեժի’ ժամանակը, և շատ քիչ ժամանակ է տրված այդ վրեժի լուծմանը: Փա’ռք հերոսներին, Աստված պահապան Հայ գերիներին: