Հրաժարականիս պահանջը «էլիտար բունտ» է, որի իրական նպատակը հետևյալն է… Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականը պահանջողների մասին

Ո՞ւմ պետք է ներկայացնի այս իշխանությունը։ Մենք աշխատանքային մակարդակում քննարկումներում իմ հաժարականի պահանջը ձեւակերպում ենք «էլիտար բունտ», դրա իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլ ելն է։ Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՀ նախագահի եւ Հայոց կաթողիկոսների՝ իր հրաժ արականի կոչին Եւ հորդորին։

«Հարցն այն է, թե ժողովո՞ւրդն է ձեւավորում իշխանություն, թե՞ ինչ-որ մարդիկ փակ սենյակներում, փակ քննարկումների ու պայմանավորվածությունների արդյունքում։ Սրանում է ամբողջ խնդիրը։ Ես արդեն ասացի, որ ինձ ժողովուրդն այդ կարգավիճակը տվել է ի պահ, դուք ասում եք, որ, չնայած դրան կան մարդիկ, խմբեր, որ պահանջում են իմ հրաժարականը,

բայց կան մարդիկ էլ , որոնք ինձնից պահանջում են հրաժ արական չտալ։ Եվ իմ հարցը նույնն է, թե ինչու իմ հրա ժարականը պահանջող մարդիկ չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ես ասում եմ՝ եկեք կենտրոնանանք իրավիճակը Հայաստանի շուրջ ու Հայաստանում կայունացնելու վրա ու մտածենք հետագա անելիքների մասին։ Իսկ ինչ է լինելու այդ

անցումային շրջանում, այդ անցումային շրջանում տեղի ունեցողի պատասխանատվությունն ում վրա է լինելու։ Ի վերջո, ես պատասխանատո՞ւ եմ, թե ոչ հետագա իրադարձությունների համար, իհարկե, պատասխանատու եմ։ Կան ինձ ուղղված մեղադրանքներ, բայց ընդ դիմությունը չի նկատում այդ մեղադրանքների հակասությունները, ընդդիմությունն ինձ մեղադրում է,

նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու մեջ, սակայն նաեւ հայտարարում է, որ չի ձեռնարկելու որեւէ քայլ ՀՀ վարչապետի ստորագրությունն այդ փաստաթղթից ետ կանչելու ուղղությամբ։ Նրանք ընդունում են, որ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ հնարավոր չէր չստորագրել։ Ես հայտարարել եմ, որ ինձ համարում եմ ստեղծված իրավիճակի համար

մեկ պատասխանատուն, բայց ես ուզում եմ պատասխանատուն եւ մեղավորը չշփոթեն իրար հետ։ Հիմա, երբ ես հայտարարում եմ ինձ թիվ մեկ պատասխանաուն, դրա հիմնական մեղավորները փորձում են 25-30 տարիների իրենց չարածի հետեւանքը, իրենց հակապետական գործունեությունը բարդել ինձ վրա։ Եվ այս երեւույթը պետք է կոնկրետ գնահատականի արժանանա։ Ի վերջո, Հայաստանի նախկին պաշտոնյաներից ու ներկա պաշտոնյաներից քանի հոգի են միլիոնատեր, քանի հոգի են, որ օֆշորներում, Ամերիկաներում ունեն առանձնատներ, ներդրումներ», -ասել է Նիկոլ Փաշինյան։ Ն․Փաշինյանը համարում է, որ անցած 2,5 տարիներին չեն լուծվել շատ

հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, ինքն այդ հարցում իրեն մեղավոր զգում է, չնայած դա չի նշանակում, որ «25-30 տարիների մեղքերները պետք է հրվեն դեպի գործող կառավարություն»։ «Այսօրվա հրաժարական պահանջողների 75-80 տոկոսը 2018-ից ասում էր, որ վարչապետը պետք է հեռանա, քանի որ, նրանց համար, ըստ էության, բան չի փոխվել։ Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել իմ ցանկությամբ եւ որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն, առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ։ Ո՞վ է որոշելու իշխանության ճակատագիրը

Հայաստանում, փորձ է արվում ժողովրդից խլ ել ընտրություն անելու իր իրավունքը, ու այդ մեկ տարին գործարկել ընտրակե ղծարարության մեխանիզմը։ Մարդիկ կան, որոնք չեն ուզում իմ հրաժարականը, ես պե՞տք է լսեմ այդ մարդկանց, թե՞ չէ։ Հայաստանում այլ մեխ անզիմ գոյություն չունի։ Ինչո՞ւ հիմա չի կարելի անել այդ արտահերթ ընտրությունները, կա գերիների

չլուծված խնդիր, կա որոնողական աշխատանք, որ ահավոր դժվար է գնում, Հայաստանի ներքին իրավիճակը լարելու համար Ադրբեջանն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում։ Արտահարթ ընտրությունների լինելու ժամանակ քարոզարշավ է լինելու, իսկ այդ հարցերն ինչպես են որոշվելու։ Ո՞վ է զբաղվելու դրանցով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։